Հայտնի է Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը
Հայտնի է դարձել Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը: Իտալիայի իրավապահները չեն բացառում, որ ավտոբուսի վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի անուշադրության պատճառով: Այս մասին իտալական պարբերականներից մեկին հայտնել է Տոսկանա շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Պաոլո Մարիա Պոմպոնիոն:
«Մենք չենք բացառում, որ հավանական պատճառների թվում կարող է լինել վարորդի անուշադրության կամ շեղվելու հանգամանքը, բայց ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ: Առատ բուսականությունը մեղմացրել է հարվածը մեքենայի շրջվելու ժամանակ»,- նշել է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:
Բժշկական զննությունը ցույց է տվել, որ վարորդի արյան մեջ ալկոհոլ չի եղել: Ներկայումս հիվանդանոցում է դեռ 19 մարդ, նրանցից 16-ն առաջիկայում դուրս կգրվի: Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում, մեկը՝ միջին ծանրության:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 30 մարդ, այդ թվում՝ ՀՀ երկու քաղաքացի, իսկ մահացածը ՌԴ քաղաքացի էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց