«Թրամփն ու Էրդողանը կարող են շուտով դեմ առ դեմ հանդիպում ունենալ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, շուտով ունենան դեմ առ դեմ հանդիպում, որը կկայանա կա՛մ Թուրքիայում, կա՛մ Ճապոնիայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, պարզաբանել է, որ Էրդողանը Թրամփին Թուրքիա է հրավիրել, և դրան ի պատասխան ամերիկյան կողմից «դրական ազդանշաններ» են ստացվել:
«Այժմ մենք աշխատում ենք հանդիպման օրը հստակեցնելու ուղղությամբ: Դրական ազդակներ կան, սակայն երկկողմ հանդիպման օրը չի որոշվել»,- հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները սրվել են, ինչը պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ:ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է մատակարարել ամերիկյան արտադրության Patriot համակարգը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց