ԱՄՆ-ն Թուրքիային շարունակում է նախազգուշացնել C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին
ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային նախազգուշացնել C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է այդ մասին: Մենք նշել ենք, որ C-400-ի ձեռքբերումը խիստ հետևանքներ կունենա Թուրքիայի համար` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
Մենք շարունակում ենք բանակցել Անկարայի հետ և շարունակում ենք նշել, թե որքան անհանգստացած ենք այդ գործարքի առումով: Կրկնում ենք, կլինեն շատ իրական և բացասական հետևանքներ, եթե դա, ամեն դեպքում, իրականություն դառնա: Այնպես որ ոչ մի նոր բան չեմ ավելացնի: Ամեն ինչ ասված է»,- հայտարարել է Օրտագուսը:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն էին ներկայացրել բանաձև, որով առաջարկվում էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի գործարքից: Վաշինգտոնն Անկարային երկու շաբաթ է տվել` ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց