Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել 1914-1923-ին հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ցեղասպանությունը

Հունաստանի ԱԳՆ-ն չորեքշաբթի Անկարային կոչ է արել չկեղծել պատմությունը եւ ճանաչել Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներն տեղի ունեցած հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Այսպես է Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանն այն մասին, որ հարյուր տարի առաջ հունական բանակն է իրականացրել թուրք քաղաքացիների զանգվածային սպանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Հունաստանի ԱԳՆ-ն պատմական խնդիր է համարում բոլորի, եւ հատկապես հարեւան Թուրքիայի համար ճանաչել այնպիսի իրադարձությունները, ինչպիսին Պոնտոսի հույների ցեղասպանությունն է, որպեսզի չկրկնվեն անցյալի ամենասարսափելի պահերը եւ որպեսի ապաքինվեն խորը վերքերը, որոնք նրանք թողել են»:

«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պատմությունը կեղծելու հերթական անհաջող փորձ է: Պատմական ճշմարտության ճանաչումը, ինքնաքննադատությունը եւ ռեւիզիոնիզմի մերժումը ուժի, այլ ոչ թե թուլության նշան են: Դրանք ազնիվ երկխոսության եւ ազգայնականության ծայրահեղության դեմ պայքարելու, ժողովուրդների եւ պետությունների հաշտեցման եւ նրանց խաղաղ գոյակցության նադրյալներ են», - ասված է հայտարարության մեջ:

«Այս կենսական եւ քաղաքական դիրքորոշումն ընտրել է Էլեֆտերիոս Վենիզելոսը (Հունաստանի վարչապետ 1910-1933 թվականներին), երբ նա որպես Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու էր առաջարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին ( ժամանակաից թուրքական պետության հիմնադիր): Եվ սա մինչ օրս շարունակում կարեւոր ժառանգության մաս լինել, որը թողել է մեծանուն հույն քաղաքական գործիչը հույն-թուրքական հարաբերությունների համար եւ ոչ միայն», - նշել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ 2019 թվականի մայիսի 19-ը նշանավորում է ազգային պայքարի սկիզբը, որը հանգեցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը, եւ ամեն տարի Թուրքիայում ու արտասահմանում տոնվում է հպարտությամբ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությամբ՝ «չեն կարող ընդունելի լինել Հունաստանում որոշ ծայրահեղական շրջանակների» փորձերը՝ նսեմացնելու այս կարեւոր օրը «թուրքական պատմությանն ուղղված ֆանտաստիկ մեղադրանքներով եւ գործողություններով, որոնք Թուրքիայի հանդեպ ատելություն են հրահրում, ինչպես նաեւ Հունաստանի մի քանի քաղաքական գործիչների հայտարարություններով, որոնք քաղաքական նպատակներով աղավաղում են պատմական իրադարձությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ այդ մեղադրանքները չապացուցված է անվանել եւ պնդել, իբր, Հունասատնի վրա է ընկած «վայրագությունների պատասխանատվությունը, որոնք նրա բանակն իրականացրել է Անատոլիայի օկուպացիայի ժամանակ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Թուրքիայի Հանրապետության կազմավորումից հետո Հունաստանի վարչապետ Էլեֆտերիոս Վենիզելոսի նախաձեռնությունը «ականավոր առաջնորդ Քեմալ Աթաթուրքին» խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ «այն բանի առավել ակնհայտ ապացույցն է, որ երկու երկրների միջեւ պատմական խնդիրներ չկան՝ ի տարբերություն նրա, ինչ պնդում են առանձին անպատասխանատու քաղաքական գործիչներ եւ արմատական հույներ»:

Պոնտոսի հույների ցեղասպանության հարյուրամյակը

Հունաստանում մայիսի 19-ին տեղի ունեցան միջոցառումներ Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին Պոնտոսի հարյուր հազարավոր հույների ցեղասպանության հարյուրամյակի առիթով։ Պոնտոսի կամ սեւծովյան հույները Պոնտոս պատմական մարզի (հին հունարեն Էվքսինյան Պոնտոս՝ Սեւ ծով անունից) էթնիկական խումբ են։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում Պոնտոսի հույների մեծ մասը բացահայտ պաշտպանում էր Ռուսաստանին, որի զորքերը 1916-1918 թվականներին գրավեցին Տրապիզոն քաղաքը, 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ժամանակ Պոնտոսի հարյուր հազարավոր հույներ ենթարկվեցին տեղահանության եւ միտումնավոր բնաջնջման։ Այդ այսպես կոչված փոքրասիական աղետը մի շարք երկրներ ճանաչել են որպես ցեղասպանություն։

Ինչպես նշում է Kathimerini թերթը, հունական պետությունից բացի Պոնտոսի հարյուր հազարավոր հույների սպանությունները ցեղասպանություն են ճանաչել, մասնավորապես, Կիպրոսը, Հայաստանը, Շվեդիան, ԱՄՆ ութ նահանգներ, Հարավային Ավստրալիայի նահանգը, Ավստրիան, Նիդեռլանդները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում տեղակայված Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան։
Ինչպես Աթենքի մակեդոնյան գործակալությանն (АМНА) ասել է պատմաբան Վլասիս Ագձիդիսը, պոնտացի հույների զոհերի ճշգրիտ թիվը դժվար է հաշվել այն պայմանների պատճառով, որոնք գերիշխում էին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին։ «Հույները ամբողջ Օսմանյան կայսրությունում մինչեւ հետապնդումները 2-2,2 մլն էին։ Պոնտոսի շրջանում ապրում էր մոտ 450 հազար հույն։ Հաշվարկված է, որ հույների թիվը, որոնք զոհվել են 1914-1922 թվականներին, եւ նրանց թիվը, որոնց ճակատագիրն անհայտ է մնացել, կազմում է մոտ 700-800 հազար ողջ Օսմանյան կայսրությունում։ 1928-ի պաշտոնական մարդահամարով 1,2 միլիոն մարդ ճանաչվել է փախստական, որոնք կոտորածից փախել են Հունաստան»,- ասել է Ագձիդիսը։