Առցանց ծանոթություններ փնտրողների կողմից հնչող ամենատարածված ստերը
Ամերիկյան BuzzFeed կայքը ամփոփել և ներկայացրել է օգտատերերի կողմից կազմված ցանկը, որում ներկայացված են առցանց ծանոթությունների ժամանակ մարդկանց կողմից ամենահաճախ հնչող ստերը:
Պարզվում է՝ մարդիկ ոչ միայն հակված են ստել իրենց ձեռքբերումների, այլև նախկին սիրեցյալների հետ հարաբերությունների մասին:
Առցանց ծանոթություններ փնտրողների շրջանում ամենատարածված սուտն այն է, թե իրենք առաջին անգամ են օգտվում նմանատիպ հարթակից: Երկրորդ տեղում կարիերայի հարցում ձեռքբերումներն են. օգտատերերն իրենց աշխատանքի կամ պաշտոնի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Ամենատարածված ստերի եռյակը եզրափակում են ճամփորդությունները. մարդիկ ներկայացնում են՝ իբր հաճախ են ճամփորդում և, որպես անհատ ձեռներեցներ, աշխատում են աշխարհի տարբեր անկյուններից:
Տարածված ստերի ցանկում են հայտնվել նաև ամուրի լինելու և բնության գրկում արկածներ որոնելու ցանկության, ինչպես նաև էջում տեղադրված լուսանկարների թարմ լինելու վերաբերյալ ստերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց