ԱՄՆ-ը Թուրքիային վերջնագիր է ներկայացրել ռուսական Ս-400-ների պատճառով
ԱՄՆ-ը Թուրքիային երկու շաբաթ է տվել հրաժարվելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներից, տեղեկացնում է CNBC-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ընթացքում Անկարան պետք է չեղարկի գործարքը Մոսկվայի հետ եւ գնի ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհանի Թուրքիային Lockheed Martin (ընկերության) F-35 ծրագրից։
Ավելին, ԱՄՆ-ը կարող է չսահմանափակվել Թուրքիային խոստացված հարյուր կործանիչներից զրկելով։ Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, վերջնագրի կատարումից հրաժարվելը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցներ մտցնելուն եւ «ՆԱՏՕ հնարավոր արձագանքին»։ CNBC-ի տվյալներով՝ սա «Պետդեպի վերջին առաջարկությունն է», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ս-400-ների գործարքը
Ավելի վաղ Թուրքիան քանիցս նշել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական համալիրներից։
Ս-400-ների առաջին խմբաքանակը, ըստ պայմանագրի պայմանների, կմատակարարվի հուլիսին։ ԱՄՆ-ը պնդում է, որ ռուսական համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչներին եւ սպառնում է Անկարային պատժամիջոցներով, եթե վերջինը գնի դրանք։ Ամերիկյան կողմը սպառնացել է հետաձգել կամ դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։
Անկարան F-35 ինքնաթիռների ստեղծման ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից է։ Թուրքիայում բազմիցս ընդգծել են, որ ռուսական ԶՀՀ-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան կործանիչների համար։ Բացի այդ, ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ երկիր մատակարարվող Ս-400-ները չեն ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՕՊ համակարգում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց