Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինան, Սիրիան եւ Իրանը
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինան, Սիրիան եւ Իրանը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում կրկին հիշեցրել է Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու առաջնահերթությունը՝ դրան տալով մշտական բնույթ, համաներում անցկացնելով եւ միջոցներ տրամադրելով՝ կողմերի շփման գծում համաձայնեցված հատվածների համար, ինչպես նաեւ ուղիղ երկխոսություն Կիեւի, Դոնեցկի ու Լուգանսկի միջեւ:
Նա նաեւ զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու որոշմանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ սիրիական ճգնաժամը, այդ թվում՝ Իդլիբում ծայրահեղականների կողմից բազմաթիվ խախտումները: ՌԴ նախագահն իր գործընկերներին տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի կայունացման համար Թուրքիայի հետ ձեռնարկած համատեղ գործողությունների մասին:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Իրանի միջուկային ծրագրին: Հաստատվել է Ռուասաստանի, Ֆրաինսիայի եւ Գերմանիայի հակվածությունը՝ Իրանի հետ առեւտրանտեսական ոլորտում հետագա փոխշահավետ համագործակցությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց