Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ներկայումս Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Հիմա ոչ թե բանակցություններ վարելու, այլ դիմադրություն և տոկունություն ցուցաբերելու ժամանակն է»,- ասել է Ռոհանին և հավելել, որ ԱՄՆ-ն 8 անգամ պաշտոնապես Թեհրանին առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն նման պայմաններում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները նախագահը «նպատակահարմար» չի գտնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը և կոչ էր արել այլևս երբեք չսպառնալ Միացյալ Նահանգներին: Իրանը, իր հերթին, հայտարարել էր, որ պատերազմելու ցանկություն թեև չունի, սակայն հարկ եղած դեպքում կպաշտպանի իր շահերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց