Սաուդյան Արաբիան կոչ է անում Թուրքիայում ներդրումներ չկատարել
Սաուդյան Արաբիան կոչ է անում Թուրքիայում ներդրումներ չկատարել: Էր Ռիադի Առեւտրաարդյունաբերական պալատի (RCCI) ղեկավար Աջլան Ալ Աջլանը սաուդցի ներդրողներին զգուշացրել է խուսափել Թուրքիայում ներդրումներ կատարելուց տնտեսական իրավիճակի վատթարացման եւ բարձր ռիսկերի պատճառով, փոխանցում է Saudi Gazette-ը:
«RCCI-ն մի քանի բողոքներ է ստացել Թուրքիայում սաուդցի ներդրողներից, որոնք բախվել են իրենց ներդրումներին սպառնացող խնդիրների»,- ասել է նա՝ դա բացատրելով թուրքական իշխանությունների անփութությամբ ներդրողների պաշտպանության իրենց պարտավորությունները կատարելիս:
Նրա խոսքով՝ Թուրքիայում սաուդցի ներդրողներին զգալի վնասներ են սպառնում Թուրքիայի ազդեցիկ անձանց կողմից մի քանի հետապնդումների եւ շորթումների դեպքերից հետո: «Էր Ռիադի պալատը զգուշացնում է խուսափել Թուրքիայում ներդրումներից՝ ներդրումային ռիսկերի եւ այդ երկրում անվտանգության հետ կապված անկայուն ընթացիկ իրադրության պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ սաուդցի զբոսաշրջիկները բախվում են հետապնդումների եւ խարդախության աճող դեպքերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց