Զելենսկին երդմնակալության արարողության ժամանակ ռուսերենի է անցում կատարել՝ բարկացնելով պատգամավորներից մեկին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին կայացած երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ Գերագույն ռադայի ամբիոնից ելույթի ընթացքում ուկրաիներենից պարբերաբար անցում է կատարել ռուսերենի:
Այս մասին գրում է vz.ru-ն՝ հավելելով, որ դրա պատճառով նախագահի և Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոյի միջև բանավեճ է տեղի ունեցել: Այսպես՝ Զելենսկին, խոսելով Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու մասին, սկսել է ռուսերեն խոսել:
«Մենք կորցրել ենք մարդկանց, նրանց գիտակցությունը: Իշխանությունը ոչինչ չի արել նրանց գիտակցությունը վերադարձնելու համար»,-ռուսերեն ասել է նորընտիր նախագահը:
Լյաշկոյին դա վրդովվեցրել է, և նա նկատողություն է արել երկրի ղեկավարին: Նա հիշեցրել է, որ երկրի պետական լեզուն ուկրաիներենն է: Դրան ի պատասխան Զելենսկին ասել է.«Ուկրաինացիները հասկանում են և՛ ուկրաիներեն, և՛ ռուսերեն: Շնորհակալություն, պարոն Լյաշկո, որ շարունակում եք տարանջատել ուկրաինացիներին»:
Բացի այդ նախագահն ուկրաինացիներին կոչ է արել միասնական լինել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց