«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է Իրանի հետ լարված հարաբերություններին թեմային:
Նախագահը մասնավորապես գրել է.«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»:
Վերջին շրջանում լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում են երկու երկրների միջև ռազմական բախման հավանականության վերաբերյալ քննարկումները:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ պատերազմելու ցանկություն թեև չունի, սակայն հարկ եղած դեպքում կպաշտպանի իր շահերը:
Հիշեցնենք, որ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձելուց հետո բավական կոշտ քաղաքականություն է սկսել վարել ընդդեմ Իրանի: Նախորդ տարվա մայիսին ԱՄՆ-ն դուրս է եկել Թեհրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ կնքված պատմական միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց