Տաջիկստանի գաղութներից մեկում կալանավորները պատանդ են վերցրել անվտանգության աշխատողներին. կա 29 զոհ
Տաջիկստանի արևմտյան հատվածում գտնվող խիստ ռեժիմի գաղութում անցած կիրակի ապստամբություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրանցվել է 29 զոհ:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի իշխանություններին, նրանցից 8-ին սպանել են իրենք կալանավորները: Զոհերի մեջ կա անվտանգության ծառայության երեք աշխատակից:
Անկարգությունները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտված կալանավորները:
Հայտնի է, որ կիրակի երեկոյան մոտ երեսուն կալանավոր, զինված դանակներով և այլ սուր գործիքներով, պատանդ են վերցրել hսկիչներին, որոնց ավելի ուշ սպանել են:
Այնուհետև հենց կալանավորների մեջ զինված բախումներ են սկսվել, որոնց հետևանքով զոհվել է քսանից ավելի մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց