Եվս մեկ արքայական հարսանիք. Արքայազն Հարին, Էլիզաբեթ թագուհին և այլ բարձրաստիճան անձինք` տարվա խոշորագույն միջոցառմանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, արքայազն Ֆիլիպը, Սասեքսի դուքս Հարին, արքայադուսր Աննան և Միդլթոն ընտանիքի անդամները գլխավորել են թագավորական ընտանիքի անդամ Գաբրիելա Վինձորի հարսանիքի հյուրերի ցանկը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Գաբրիելայի և Թոմաս Քինգսթոնի պսակադրությունը, որն տեղի է ունեցել մայիսի 18-ին, այս տարվա խոշորագույն հարսանիքն է, որը գտնվում է ուշադրության կենտրոնում:
Նշվում է, որ հարսանյաց հանդեսին արքայազն Հարին միայնակ է ժամանել. Սասեքսի դքսուհին տանն է մնացել իրենց 12 օրական որդու՝ Արչիի հետ: 34-ամյա արքայազնը ժամանել է դերասանուհի Սոֆի Վինքլմանի հետ, որն ամուսնացած է Գաբրիելայի եղբոր հետ:
Հայտնի հյուրերի թվում են եղել նաև Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրն ու ծնողները:
Գաբրիելա Մարինա Ալեքսանդրա Օֆելյա Վինձորն անկախ գրող է և թագավորական ընդարձակ ընտանիքի անդամ: Նա Կենթի արքայազն Մայքլի դուստրն է և 52-րդը գահաժառանգների ցուցակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց