Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ C-500 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր արտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ C-500 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր արտադրության մասին` C-400-ի մատակարարման գործարքի ավարտից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«C-400 զենիթահրթիռային համակարգերին վերաբերող գործարքն ավարտված է: Պայմանավորվածության համաձայն` առաջին խմբաքանակի մատակարարումը կսկսվի հուլիսին: Հնարավոր է` ավելի շուտ: Ռուսաստանը մեզ հիանալի պայմաններ է առաջարկել: Դրանից հետո կխոսենք C-500-ի ձեռք բերման, այդ թվում` համատեղ արտադրության մասին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն Թուրքիային է փոխանցել հինգ F-35 կործանիչ և թուրք օդաչուներն ԱՄՆ-ում վերապատրաստություն են անցնում: Թուրքիայի առաջնորդը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկատարի իր պարտավորությունները Թուրքիայի առաջ` F-35-ի ծրագրով:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մտքից, իսկ ԱՄՆ-ն նշել էր, որ C-400-ը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափորոշիչների հետ և պատժամիջոցներ կկիրառվի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի C-400-ի ձեռքբերումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց