ԱՄՆ-ն կոմերցիոն ավիաուղիներին զգուշացրել է Պարսից ծոցով թռիչքների վտանգի մասին
ԱՄՆ դիվանագետները շաբաթ հանդես են եկել Պարսից ծոցով թռիչքների վտանգի մասին կոմերցիոն ավիաուղիներին ուղղված զգուշացումով՝ Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
Ավիացիայի դաշնային վարչությունից դիվանագիտական աղբյուրներով փոխանցված զգուշացման մեջ նշվում է այն ռիկսերի մասին, որը ներկայացնում է տվյալ տարածաշրջանը եւ որը որոշիչ նշանակություն ունի համաշխարհային ավիափոխադրումների համար: Տվյալ զգուշացումը գրեթե միաժամանակ է արվել Լոնդոնի Լլոյդի հայտարարության հետ, որը տեղեկացրել է տվյալ տարածաշրջանում նավագնացության համար աճող վտանգների մասին:
Իշխանությունների մտահոգությյունը հնչեցվել է Պարսից ծոց ռազմական նավեր եւ ռմբակոծիչներ ուղարկելու Սպիտակ տան որոշումից հետո՝ դա բացատերոլվ սպառնալիքով, որը ներկայացնում է Իրանը՝ սակայն չբացահայտելով այդ սպառնալիքի մանրամասները:
Գործակալությունը նշում է, որ դրանից հետո ԱՄՆ նախագահը փորձել է մեղմել տոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց