Մեծ Բրիտանիայում ճանապարհաշինության ժամանակ հայտնաբերվել է հազվադեպ հին հռոմեական մետաղադրամ
Մեծ Բրիտանիայում ճանապարհաշինության ժամանակ խիստ հազվադեպ հին հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել կայսր Ուլպիոս Կոռնելիոս Լելիանի պատկերով, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ պատմական գտածոն հայտնաբերվել է այն տարածքի պեղումների ժամանակ, որտեղով պատրաստվում են խճուղի անցկացնել Քեմբրիջից մինչեւ Հանթինգթոն 5 մլրդ ֆունտ սթերլինգ արժողությամբ ճանապարհաշինական նախագծի շրջանակում։
Հնագետ Սթիվ Շերլոքը հայտարարել է, որ դա երկրորդ նշանակալի գտածոն է, որը հայտնաբերվել է Անգլիայի տարածքում։
Մետաղադրամի վրա պատկերված է Ուլպիոս Կոռնելիոս Լելիան կայսրը՝ թագը գլխին։
Փորձագետ Ջուլիան Բաուշերի խոսքով՝ հռոմեական կայսրերը մեծ ձգտում ունեին դրամ հատել սեփական պատկերով, իսկ Լելիանն ընդամենը երկու ամիս է կառավարել, ինչից հետո սպանվել է։ Նրա կառավարման կարճ ժամկետը կարող է վկայել նրա պատկերով դրամների սահմանափակ քանակության մասին։
Նրա խոսքով՝ փաստը, որ այս դրամը հասել է Բրիտանիայի ափերին, արդեն հիանալի իրադարձություն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց