Ռուսաստանը չի հրավիրվել Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը
Ռուսաստանն այն երկրների թվում չէ, որոնց ներկայացուցիչներին հրավիրել են ներկա լինելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է մայիսի 20-ին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն:
«ՌԴ-ն չի հրավիրվել այս միջոցառանը: Մենք հրավիրել ենք այն երկրներին, որոնք մեր գործընկերներն ու բարեկամներն են», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ:
Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 16-ին հաստատել է Զելենսկիի երդմնակալության արարողության ամսաթիվը: Սահմանադրության համաձայն՝ պաշտոնական արարողակարգը տեղի կունենա խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ երկրի նոր ղեկավարը կերդվի պատգամավորների առաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց