«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտը կարող է հետաձգվել
«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտը կարող է հետաձգվել մինչեւ 2020 թվականի երկրորդ կես, եթե Դանիան պահանջի փոխել երթուղին։ Դա է վկայում նախագծի օպերատորի՝ Nord Stream 2 AG-ի զեկույցը։ Փաստաթուղը տեղադրված է Դանիայի էներգետիկական գործակալության կայքում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
«Թույտվություններ տրվել են Շվեդիային, Գերմանիային, Ֆինլանդիային եւ Ռուսաստանին։ Շինարարական նախապատրաստական աշխատանքները ցամաքում եւ ծովում սկսվել են 2018-ին բոլոր չորս նշված երկրներում, եւ խողովակաշարի անցկացումը ներկայում ընթանում է գերմանական, շվեդական եւ ֆիննական ջրերում։ Նախատեսվում է, որ խողովակաշարի համակարգը կավարտվի եւ պատրաստ կլինի գազ փոխադրելուն 2020 թվականի երկրորդ կեսին»,- ասվում է զեկույցում։
Ապրիլի կեսին «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը դանիական էներգետիկ կարգավորողին ներկայացրել էր խողովակաշարի անցկացման երրորդ հայտը, որով առաջարկել էր խողովակաշարի անցկացման հետագծի երրորդ տարբերակը՝ միայն Դանիայի տարածքում, Բորնհոլմ կղզուց դեպի հարավ։ Այս տարբերակի մասին մարտին ընկերությանը խնդրել էին դանիական իշխանությունները։ Երթուղու հիմնական երթուղին ենթադրում է գազատարն անցկացնել Բորնհոլմից հարավ երկրի տարածքային ջրերում, որը կղզու հյուսիս-արեւմուտքի տնտեսական գոտու այլընտրանքն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց