Ռեկորդային տուգանք՝ որսագողության համար
Մալայզիայի հյուսիսում գտնվող Կուալա Թրենգանու քաղաքի դատարանը վիետնամցի երկու որսագողի տուգանել է ռեկորդային՝ 375 հազար դոլար տուգանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Star-ին։
Մեղադրվող վիետնամցիները ձերբակալվել են 2019-ի ապրիլին։ Նրանց մոտ հայտնաբերվել են ընձառյուծի, մալայական արջերի եւ այլ կենդանիների մի քանի տասնյակ մորթիներ։ Նրանք նաեւ պահել էին սպանված երկու մալայական վագրերի մարմինների թանկարժեք մասերը, որոնք վայրի բնության մեջ ընդամենը 200 առանձնյակի չափով են մնացել։
Դատարանի որոշման համաձայն՝ բացի տուգանքից՝ որսագողերը դատապարտվել են երկու տարվա բանտարկության։ Եթե պահանջվող գումարը չվճարեն, նրանք կազատազրկվեն 16 տարով։
«Այս դատավճիռը մեզ ոգեւորում է այսուհետ եւս հետապնդել որսագողերին օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մալայզիայի արգելոցների եւ ազգային պարկերի վարչության ղեկավար Դաթուկ Հաշիմը։ Նա նշել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն հակազդել կենդանիների ապօրինի որսին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց