Իրանը չի ընդունի ճնշման տակ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը չի ընդունի ճնշման տակ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Տախտ Ռավանչին։ «ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշում է գործադրում եւ չի կարող ակնկալել, որ երկիրը կընդունի բանակցություններն այդ իրավիճակում»,- ասել է նա։
CNN-ին տված հարցազրույցում դիվանագետը, մեկնաբանելով Իրանի կողմից «սպառնալիքների» համար Պարսից ծոց ավիակիր ուղարկելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը «ֆեյքային» է եւ հիմնված է կարճատեսական տեսակետի վրա»։
Մեկնաբանելով Մերձավոր Արեւելք 120 հազարանոց բանակ ուղարկելու ԱՄՆ-ի ծրագրերը՝ Ռավանչին նշել է․ «Սա հոգեբանական պատերազմ է։ Մենք լարվածություն չենք ուզում, քանի որ ոչ ոք չի շահի»։
Նա ընդգծել է, որ Իրանը ջերմ հարաբերություններ է պահպանում իր հարեւանների հետ եւ ուղղակի պաշտպանում է Պարսից ծոցում իր առավելություններն ու անվտանգությունը։
Դեսպանը հավելել է, որ Իրանը համբերատար է եղել վերջին տարվա ընթացքում եւ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, սակայն որոշակի արդյունք չի ստացել։ Այդ պատճառով Թեհրանը որոշել է երկու ամսով դադարեցնել իր պարտավորությունները՝ տեսնելու համար, թե ինչ կլինի ապագայում։
Նա կրկնել է, որ Իրանը մտադիր չէ միջուկային ռումբ ստեղծել, քանի որ դա իսլամի կանոնների խախտում է եւ հակասում է Իրանի առաջնորդի հրամանին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց