Երկրները չպետք է միջամտեն Վենեսուելայի ինքնիշխան շահերին. Պոմպեո
Երկրները չպետք է միջամտեն Վենեսուելայի ինքնիշխան շահերին: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ցանկանում, որ որեւէ երկիր միջամտի Վենեսուելայի գործերին, մենք ցանկանում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը ստանա իր ժողովրդավարությունը, ինքն ընտրի իր ղեկավարին, լինի դա Նիկոլաս Մադուրոն կամ մեկ ուրիշը »,-ասել է Պոմպեոն:
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է վենեսուելական ճգնաժամի հարցով երկխոսություն վարել Մոսկվայի հետ՝ չնայած առկա տարաձայնություններին:
«Վենեսուելայի հարցով տարաձայնություններ ունենք: Ես իմ գործընկերոջն ասացի, որ ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ երկրի ժողովուրդն ընտրի ժողովրդավարական ուղին: ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կարծում են, որ ժամանակն է, որպեսզի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռանա: Այդ ժամանակ կավարտվեն վենեսուելացիների տառապանքները: Հուսով եմ՝ Ռուսաստանը կդադարի աջակցել Մադուրոյին: Չնայած այդ տարաձայնություններին՝ մենք կշարունակենք երկխոսությունն ու որոշում կընդունենք՝ այդ երկրում հումանիտար ճգնաժամը թեթեւացնելու համար»,-նշել է Պոմպեոն:
Իր հերթին, Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից Մադուրոյի հասցեին ուղղված սպառնալիքները ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեն:
«Ժողովրդավարությունն ուժով չեն հաստատում: Պարոն Գուայդոյի եւ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների կողմից Մադուրոյի հասցեին հնչող սպառնալիքները ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեն»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Լավրովի խոսքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց