Պեկինը եւ Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցությունները. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը ուշադրություն կդարձնի Պեկինի վճռականությանը՝ պաշտպանել իր շահերը, անգամ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է սակագները տարածել գրեթե ամբողջ չինական ներմուծման վրա, տեղեկացնում է Reuters-ը։
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են շարունակել բանակցությունների գործընթացը՝ սրված առեւտրային վեճերը կարգավորելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լի է լավատեսությամբ Չինաստանի հետ առեւտրային վեճի լուծման հարցում։ Ելույթ ունենալով Սպիտակ տան ճաշկերույթի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, որը ներկա էր միջոցառմանը, երկու շաբաթ առաջ է վերադարձել Չինաստանի հետ հանդիպումից առեւտրային բանակցությունների մասին։ «Նա (ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը) նոր է վերադարձել Չինաստանից։ Դուք կիմանաք հանդիպման արդյունքների մասին երեք կամ չորս շաբաթից... Բայց ես զգացողություն ունեմ, որ կարելի է հաջողության սպասել»,- ասել է Թրամփը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց