«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն». Էլմար Մամեդյարով
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այդ մասին Բրյուսելում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք չպետք է մեզ խաբենք նրանով, թե չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, ինչպիսին են պարամետրերը, սկզբունքները: Բոլորը գիտեն՝ ինչ է կատարվում, ինչպիսին է պլանը, և ոչ միայն երկու երկրներում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Միակ բանը, որ մեզ չափազանց անհրաժեշտ է, քաղաքական կամքն է»,- ասել է նա:
Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը: Առաջարկվել է հանդիպման արդյունքում ստորագրել հոբելյանական հռչակագիր, ինչը չի հաջողվել անել. փաստաթուղթն արգելափակել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի չներառման պատճառով: Մեկնաբանելով այս քայլը՝ Մամեդյարովն այսօր Բրյուսելում ասել է, որ հռչակագրի վերաբերյալ Ադրբեջանի բողոքի հետ կապված հարցը պետք է ուղարկվի Եվրամիության ղեկավարությանն ու կազմակերպությունում նախագահող Ռումինիային:
Ըստ նրա՝ հռչակագրի նախագիծն Ադրբեջանի համար «բավարար չէր»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց