Պորոշենկոն Բրյուսելից խորհուրդ է տվել Զելենսկիին
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալիս խորհուրդ է տվել նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին հետևել իր անցած ուղուն, գրում է korrespondent.net-ը:
«Ուղղակի անցնել նախագահ Պորոշենկոյի անցած ճանապարհով»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով մոդերատորի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտար նա Զելենսկիին:
Նա ընդգծել է, որ ԱլԳ անդամ երկրներին առաջիկա 10 տարում հարկավոր է ավելի շատ համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման համար:
«Ավելի շատ բարեփոխում, ավելի շատ համագործակցություն Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի, Եվրամիության հետ»,- ասել է Պորոշենկոն:
Նա ընդգծել է, որ հաջորդ փուլերից մեկը պետք է դառնա եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը:
«Ես ցանկանում եմ ասել, որ պետք է հավատալ, որ հաջորդ 10 տարիները հաջողության տարիներ կլինեն, և գուցե, 10 տարուց մենք կհավաքվենք այստեղ և կասենք՝ այդպես էլ եղավ»,- ասել է Ուկրաինայի գործող նախագահը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած շոումեն Զելենսկին հաղթանակից հետո արդեն 4-րդ շաբաթը չի կարողանում պաշտոնը ստանձնել. խորհրդարանը դեռ չի նշանակել երդմնակալության արարողության օրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց