Իրանը կոչ է արել հետաքննել ԱՄԷ ափերի մոտ առեւտրային նավերի վրա հարձակումը
Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄԷ ջրային տարածությունում 4 առեւտրային նավերի նկատմամբ վանդալիզմի գործողությունները անհանգստություն են առաջացնում եւ հետաքննություն պահանջում, նշվում է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ հայտնված հայտարարությունում:
«Այն ինչ տեղի է ունեցել Օմանի ծոցում մի քանի նավերի հետ, ափսոսանք եւ անհանգստություն է միաժամանակ առաջացնում եւ մեզ համար անհարմարություն է ստեղծում եւ մենք պահանջում ենք սկսել այդ միջադեպի հետաքննությունը», - ասվում է հայտարարությունում:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել է, որ Ֆուջեյրա նավահանգստի շրջանում չորս առեւտրական նավերը ենթարկվել են «բարբարոսական գործողությունների», ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ միջադեպերի արդյունքում զոհեր չկան, իսկ նավերից վտանգավոր հեղուկներ կամ վառելիք չի հոսել:
al-Mayadeen լիբանանյան ալիքը տեղական աղբյուրներին վկայակոչելով կիրակի հաղորդել է, որ կիրակի առավոտյան առնվազն յոթ նավթային տակներներում հրդեհի հետեւանքով ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում մի քանի հզոր պայթյուն է որոտացել: Ավելի ուշ Ֆուջեյրա էմիրությունների իշխանությունները հերքել են այդ տեղեկությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց