Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված ՀՀ եւ Արցախի բնակիչների անունից ՄԻԵԴ է ներկայացվել 385 գանգատներ

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ:

Իրավաբան-իրավապաշտպանների խմբի տարածած հայտարարությունում ասվում է. «Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետեւանքով դիմումատուների հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով: Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի եւ խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության եւ մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաեւ ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։


Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել եւ հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, եւ սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որեւէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։ Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց։

Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի եւ քաղաքների հրետակոծության հետեւանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաեւ կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:

Հայտնի է նաեւ, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի եւ Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, եւ 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեեւ Ս․Խուդունցը ներկայացրել է տան եւ հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։

Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում եւ Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձեւավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է եւ նպատակային շեղումներ չունի։

Հարկ է նշել նաեւ, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռեւս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միեւնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների եւ ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Հաղորդակցված, ինչպես նաեւ դեռեւս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: