ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ. Մոգերինի
Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին: Նա նաեւ հավաստել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները մայիսի 13-ին առանձին նիստ կանցկացնեն Իրանի շուրջ:
«ԵՄ-ի խորհրդի շրջանակում ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ներառյալ Իրանի խնդրով ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), կքննարկեն, թե ինչպես ավելի լավ ապահովել ԳՀՀԾ-ի կատարմանն աջակցության շարունակումը: Թեեւ մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի շուրջ, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու եւ ոչ դյուրին տարածաշրջանում լարվածության սաստկացումից խուսափելու միակ եղանակն Է»,-հայտարարել Է Մոգերինին:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մայիսի 13-ին՝ օրվա առաջին կեսին, մի քանի ժամով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց