ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել է ուղևորություններ չկատարել Իրաք
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ Է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով: Ամերիկացի քաղաքացիների համար համապատասխան ծանուցումը տարածել Է Պետդեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին տեղեկացնում Է Իրաքում մեծ լարվածության եւ այսուհետեւ Էլ զգոնություն դրսեւորելու պահանջի մասին»,- ասված Է փաստաթղթում:
Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հանձնարարականների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների հետ, որը որոշել Է, որպես Իրանի իշխանություններին նախազգուշացում, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ եւ B-52 ռմբակոծիչների մարտավարական խումբ ուղարկել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Այդ գոտու մեջ են մտնում ամենից առաջ Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց