Ֆրանսիայում ցլամարտի պատրաստվող ցուլը հարձակվել է հավաքված ամբոխի վրա
Ֆրանսիայի հարավում անցկացվող ավանդական կորիդային նվիրված տոնակատարության ժամանակ ցուլն ընթացել է հավաքված մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ, այդ թվում՝ 2 ժանդարմ վնասվածք է ստացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ ցուլին ցանկանում էին բեռնատարից քշել դեպի հատուկ ցանկապատված տարածք, որտեղ պահում են կենդանիներին մինչև ցլամարտի մեկնարկը: Այդ պահին կենդանին վազել է մոտակայքում հավաքված մարդկանց ուղղությամբ:
Պայմանավորված ցլամարտի դեմ բողոքի ակցիայով՝ դեպքի վայրում նաև ժանդարմներ են գտնվել: Նրանք միջամտել են ստեղծված իրավիճակին և կրակ են բացել կենդանիների ուղղությամբ: Վիրավոր մարդկանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Կատարվածից հետո ցլամարտը չեղարկվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց