Ճապոնիայում կառուցել են աշխարհում ամենաերկար ճոճանակը
Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում տեղադրել են աշխարհում ամենաերկար ճոճանակը: Այդ շրջանաձեւ է, իսկ երկարությունը կազմում է 163 մետր: Երկաթե կառույցի վրա կարող է ճոճվել միաժամանակ 100 մարդ, հաղորդում է Esquire-ը:
Ճոճանակն ավելացվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կազմակերպության ներկայացուցիչներն իրենք են չափել ճոճանակի երկարությունն ու հաստատել, որ դրա նմանակը չկա աշխարհում:
Տեղի իշխանությունները որոշել էին կառուցել այդ ճոճանակը հինն ապամոնտաժելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նորը կառուցելու մասին ծնողների բազմաթիվ խնդրանքներից հետո: Նախագծի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել էր ավելի քան 1 մլն դոլար:
Նախորդ ռեկորդը պատկանել է Նիդերլանդների զբոսայգիներից մեկում տեղադրված ճոճանակին, որի երկարությունը 133 մետր է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց