Էկվադորը կփոխանցի ԱՄՆ-ին Ասանժի իրերը, որոնք մնացել են Լոնդոնի դեսպանատանը
Էկվադորի գլխավոր դատախազությունը որոշել է ԱՄՆ-ին տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ նրան պատկանող որոշ անձնական իրեր, որոնք նա թողել է Լոնդոնում երկրի դեսպանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais-ին:
Նրա տեղեկություններով՝ դատախազությունը թույլ է տվել խուզարկել սենյակը, որտեղ Ասանժն ապրել է վերջին 7 տարիների ընթացքում: Ակնկալվում է, որ նրա փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչներն ու այլ սարքերը կփոխանցվեն ԱՄՆ-ին: Ենթադրվում է, որ խուզարկությունը կանցկացվի մայիսի 20-ին:
2006 թվականին Ասանժը հիմնադրել է WikiLeaks պորտալը, որում հրապարակել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, կառավարությունների գործունեության մասին գաղտնի տեղեկատվությունը: Խուսափելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, 2012 թվականին նա ապաստան էր հայցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անդադար գտնվել է շուրջ յոթ տարվա ընթացքում: Շվեդիայում Ասանժին մեղադրել են երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ:
Ապրիլին Էկվադորը մերժել էր նրան հետագայում ապաստան տրամադրելու հարցում, որից հետո Ասանժը ձերբակալվել էր 2012 թվականին ծանուցման հիման վրա Լոնդոնի դատարան չնեկայանալու համար, ինչպես նաեւ 2018 թվականին նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի կողմից բրիտանական իշխանություններին ուղղված հարցման հիման վրա: Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանը դատապարտել էր Ասանժին 50 շաբաթ ժամկետով ազատազրկման գրավով ազատվելու պայմանները խախտելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց