Ցուկերբերգը հայտարարություն է արել ընդդեմ Facebook-ի մասնատման
Մարկ Ցուկերբերգը, որը հիմնադրել է Facebook ընկերությունը, որի կազմում բացի նույնանուն սոցցանցից նաեւ Instagram-ն է, մեսինջերը, WhatsApp-ն ու այլ սերվերներ, դեմ է արտահայտվել դրա մասնատմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով France Info պարբերականին տված Facebook-ի հիմնադրի հարցազրույցին:
Ավելի վաղ New York Times-ը հրապարակել էր սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզի հոդվածը, որում նա կոչ էր արել մասնատել Facebook ընկերությունը դրա սեփականատիրոջ զգալի ազդեցության պատճառով, որն արտահայտվում է, մասնավորապես, ընտրողների տրամադրության վրա:
«Երբ ես կարդացի նրա գրածը, նախ մտածեցի, որ այդ առաջարկը չի կարող լուծել այդ խնդիրները: Կարծում եմ, եթե դուք մտահոգված եք ժողովրդավարության եւ ընտրությունների հարցերով, ապա կցանկանայիք, որ լիներ այնպիսի ընկերություն, ինչպիսին մեր ընկերությունն է, որը ներդնում է տարեկան միլիարդավոր դոլարներ ընտրություններին միջամտելու դեմ նորագույն միջոցներ ստեղծելու համար»,-հայտարարել է Ցուկերբերգը:
«Կան իրական խնդիրներ, որոնք վերաբերում են վնասակար կոնտենտին, ինչպես նաեւ նրան, թե ինչպես գտնել բալանս ինքնարտահայտման եւ անվտանգության, ընտրություններին միջամտությունը կանխելու, անձնական տվյալների պաշտպանության միջեւ»,-հավելել է նա:
Facebook-ը բազմիցս քննադատվել է օգտատերերի տվյալներն անհուսալի կերպով օգտագործելու համար: 2018 թվականին հայտնի էր դարձել, որ Cambridge Analytica-ն ֆեյսբուքում իր հավելվածի միջոցով հավաքագրում էր օգտատերերի տվյալները: Ենթադրվում է, որ այդ տվյալները կարող էին օգտագործվել ԱՄՆ-ում 2016 թվականի նախընտրական արշավի եւ ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի անցկացրած հանրաքվեի ընթացքում:
Վերջին տարիների դժվարությունների հետեւանքով նկատվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկում: Այդ պատճառով տնօրենների խորհուրդն առաջարկել էր սահմանափակել հիմնադիր եւ խորհրդի ղեկավար Մարկ Ցուկերբերգի ձայնի իրավունքը: Ներկայումս նա փաստորեն կարող է միանձնյա որոշումներ կայացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց