Լիտվայի ոստիկանությունում ահազանգ է ստացվել ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին
Կիրակի Լիտվայում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկության ժամանակ ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին տեղեկություն է ստացվել ոստիկանությունում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի տեղական ռադիոյին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Շաուլյայ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ռումբ է տեղադրված:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները, սակայն գրեթե վստահ է, որ դա կեղծ ահազանգ է:
Ահազանգն ընտրատեղամասի աշխատանքի վրա գրեթե չի ազդել: Այսօր երկրում շուրջ 2000 ընտրատեղամաս է բացվել: Ձայնի իրավունք ունեցող 2472 մլն քաղաքացի ընտրում է երկրի նոր նախագահին 9 թեկնածուներից: Հաղթանակ տանելու համար նրանցից մեկը պետք է ավելի քան 50 տոկոս ձայն ստանա: Այլապես երկրորդ փուլ կանցկացվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց