«Օրենքով գող» Դույակը գտնվում է միջազգային հետախուզման մեջ գործարարներից 13 միլիոն շորթելու համար
«Օրենքով գող» Մերաբ Մզարելուայի նկատմամբ, որը հայտնի է «Դույակե» մականունով՝ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ մոսկվացի երկու ձեռնարկատերերից 13 միլիոն ռուբլի շորթելու համար: Մզարելուային սպառնում է 7-15 տարի ազատազրկում: Թեպետ, ըստ աղբյուրի տեղեկության, «օրենքով գողի» հանդեպ կարող է կիրառվել նոր «հակագողական» օրենքը:
Բացի Դույակեից գործում ներգրավվել են հանցագործ խմբավորման ևս երկու անձ: Նախաքննության վարկածով, նրանք «օրենքով գողի» գլխավորությամբ, «Դոմսերվիսկոմ» ընկերության հիմնադիրներից գումար են շորթել: Գործը հարուցվել է 2015 թվականին, իսկ այս տարվա սկզբին ՆԳՆ-ի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտվել է Դույակեի ներգրավվածությունը հանցագործության մեջ:
Մեհրաբ Մզարելուան «թագադրվել» 1975 թ-ին: Մինչև 70-ական թվականների վերջը նա երկու անգամ հայտնվել է բանտում` Մոսկվայում եւ Սուխումում:
Մզարելուան հայտնի է նաև որպես Պապ Հասանի ակտիվ կողմնակից և, մասնավորապես, Կովկասյան Минеральныe Воды տարածաշրջանում Օհանով եղբայրների հետ կոնֆլիկտի ժամանակ ներկայացրել է նրա շահերը: Սակայն Շաքրո Մոլոդոյի իսպանական բանտից վերադառնալուց հետո Դույակեն և նրա կլանը վերջապես կորցրեցին այն ազդեցությունը, որը ունեցել էին Հասանի օրոք և արտագաղթեցին Թուրքիա:
Ներկայումս իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում Մզարելուայի գտնվելու վայրը պարզելու և նրան կալանավորելու ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց