Ֆրանսիայում շուրջ 19 000 մարդ էր փողոց դուրս եկել՝ մասնակցելու «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցին
Ֆրանսիայում փողոց դուրս եկած «դեղին բաճկոնների» մասնակիցների թիվը կտրուկ նվազել է: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, այսօր ողջ երկրում 18 600 մարդ է փողոց դուրս եկել, որոնցից 1200-ը՝ Փարիզում:
Սա 26-րդ շաբաթն է, երբ ֆրանսիացիներն իրենց բողոքը հայտնելու համար փողոց են դուրս գալիս երկրի տարբեր քաղաքներում: Ամենից շատ թվով ցուցարարներ գրանցվել են Լիոնում, Նանտում, Մոնպելիեում:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ անցյալ շաբաթ ողջ երկրով մեկ ցույցերի դուրս էր եկել 18 900 մարդ, որոնցից 1400-ը՝ Փարիզում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում բողոքի երթ անցկացնող ցուցարարներն այսօր նոր բողոքով են հանդես եկել: Սոցիալական պահանջներից բացի նրանք դեմ են իշխանությունների նախաձեռնած կրթական բարեփոխումներին:
Համազգային բողոքի ցույցերը Ֆրանսիայում անցկացվում են 2018-ի նոյեմբերի 17-ից, երբ վարորդները դեմ դուրս եկան վառելիքի գնի բարձրացմանն ու բողոքի ցույց կազմակերպեցին դեղին բաճկոններով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց