Ֆլորիդայում ոստիկանական շունը պրոֆեսիոնալ կերպով բերման է ենթարկել հանցագործին (տեսանյութ)
Ֆլորիդայում Դուդեր անունով շունը, որը Մարիոն շրջանի ոստիկանության շարքային ծառայող է, բերման է ենթարկել 43-ամյա հանցագործին, որը զբաղվում է ավտոմեքենաների առեւանգմամբ: Իրավախախտին հետապնդելու կադրերը հրապարակվել են տեղի շերիֆի կողմից, հաղորդում է Vesti-ն:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին. ոստիկանները կանգնեցրել են Ford F-150 պիկապը, որի ղեկին կասկածելի վարորդ էր: Տղամարդը, հասկանալով, որ նրան ստուգելու են, սեղմել է գազին եւ փորձել հեռանալ:
Կարճ ժամանակ անց հետապնդումը, որից հետո պիկապը բախվել է պատնեշին, վերաճել է վազքի, եւ այդ ժամանակ ոստիկանները օգնություն են խնդրել իրենց գործընկեր Դուդեր շնից:
Շունն անմիջապես հասել եւ բերման է ենթարկել փախչող տղամարդուն՝ զգուշորեն բռնելով նրա ոտքը. իրավապահները միայն հագցրել են փախուստի դիմած, սակայն հանդարտված հանցագործի ձեռնաշղթաները:
Նա Դանիել Յուջին Բոլդենն էր, որն ավելի վաղ հետախուզվում էր մի շարք գողությունների կասկածանքով: Պիկապն առեւանգված էր, իսկ հանցագործին այժմ սպասվում է ազատազրկում բազմաթիվ անօրինական գործողությունների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց