Դորենկոյի դուստրերը խնդրել են ոստիկանությանը հետաքննել իրենց հոր մահվան պատճառը
Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը խնդրել են իրավապահ մարմիններին հետաքննել իրենց հոր մահվան հանգամանքները, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը շփվում է Դորենկոյի դուստրերի հետ:
Նրա խոսքով՝ աղջիկները նաեւ ներկայացել են դիակիզմեն դեմ:
«Նրանք համարում են, որ Սերգեյ Դորենկոյին թունավորել են: Եւ դիակիզման արդյունքում կոչնչացվեն սպանության հետքերը»,-հայտնել է Ռազինը:
Ուրբաթ առավոտյան քննարկվել է Տրոյեկուրովյան գերեզմանատանը Դորենկոյին թաղելու հարցը, այնուհետեւ բարեկամների միջեւ վեճ է բռնկվել, որին փաստաբանները ստիպված էին միջամտել, հայտնել է պրոդյուսերը: Լրագրողի երեխաները պնդում են հորը թաղել դագաղի մեջ, իսկ կինը ցանկանում է դիակիզում:
Դորենկոյի լրագրող գործընկերը պատմել է, որ դուստրերը կասկածում են լրագրողի կնոջը՝ Յուլյային, ամուսնուն թունավորելու հարցում: «Դա, իհարկե, անհեթեթություն է »,-նշել է գործակալության զրուցակիցը:
Դորենկոն մահացել է մայիսի 9-ին զարկերակի պատռումից 59 տարեկան հասակում: Լրագրողը երթեւեկում էր մոտոցիկլետով Մոսկվայի կենտրոնում, երբ հանկարծակի ինքնազգացողությունը վատացել է եւ ընկել է. նրան փրկել չի հաջողվել: Նա կթաղվի կիրակի Տրոյեկուրովյան գերեզմանատանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց