Պեկինը Կորեական թերակղզում խնդրի լուծման համար երկխոսության կոչ է անում
Կորեական թերակղզում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ բոլոր կողմերը պետք է աջակցեն նրա ապամիջուկայնացման նպատակին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին`ելույթ ունենալով Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ եռակողմ համագործակցությանը նվիրված միջոցառմանը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ կորեական հարցում ընդգրկված բոլոր երկրները պետք է ձգտեն գործնական ճանապարհային քարտեզի ստեղծմանը բոլոր խնդիրների լուծման համար:
Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ նախօրեին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել:
Հիշեցնենք, որ փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը արդյունք չէր տվել:
Պարզվել էր, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը չեն կարողացել համաձայնության գալ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկման վերաբերյալ: Դրանից հետո, Փհենյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն իրեն գանգստերի պես է պահում եւ սպառնացել էր վերսկսել հրթիռային փորձարկումները:
Մայիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանը պատրաստ չէ բանակցություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց