Սանկտ Պետերբուրգում 8-ամյա աղջիկը բնակվել է շուրջ 250 առնետով լի բնակարանում
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում խնամակալության մարմինները ժամանակավորապես զրկել են մորն ու տատիկին 8-ամյա աղջնակի խնամակալության իրավունքից, որը բնակվել է 243 առնետներով լի բնակարանում, գրում է news-r.ru-ն:
Ապրիլի 26-ին մանկական հիվանդանոց աղջնակի են տեղափոխել, որի ուսին կապտուկ է եղել: Կապտուկն այնքան էլ լուրջ չի եղել, սակայն երբ խնամակալության մարմինների աշխատակիցները հարևանների դժգոհություններից հետո երեխայի տուն են գնացել, հասկացել են, որ նրան այնտեղ վերադարձնել չի կարելի:
Բանն այն է, որ բնակարանը սարսափելի վիճակում է գտնվել և լի է եղել աղբակույտերով, որոնց մեջ 243 առնետ է բնակվել:
Հարևանները պատմել են, որ երկրորդ դասարանում սովորող երեխային դպրոցում կեղտոտության և վատ հոտի պատճառով նեղում են, մինչդեռ նրա տատիկը իրավիճակի մեջ որևէ խնդիր չի տեսնում՝ վստահեցնելով, որ առնետները ձեռնասուն են:
Սոցիալական ծառայություններից հաղորդել են, որ աղջիկն ընտանիք կվերադառնա 6 ամիս անց, եթե նրա մայրն ու տատիկը բնակարանում կարգուկանոն հաստատեն:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց