Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 110 հազար պետական ծառայող
Պետական հատվածի մոտ 110 հազար աշխատակից է մասնակցել Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերին, նրանցից 18 հազարը՝ Փարիզում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France Info-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները դեմ են պետական ծառայության մասին փոփոխված օրինագծին, որը ենթադրում է պետծառայողների կարգավիճակի փոփոխություն: Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծը պետք է քննարկի երկուշաբթի՝ մայիսի 13-ին:
Նշվում է, որ ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ օրինագծի նպատակը պետական ծառայությունն «առավել գրավիչ» դարձնելն է, ինչը համապատասխանում է ֆրանսիացիների ակնկալիքներին:
Սակայն, ըստ աղբյուրի, այս նախագիծը համապատասխանում է ֆրանսիական իշխանությունների՝ 2022 թ. 120 հազար պետծառայողի կրճատման մասին հայտարարությանը: Արհմիությունները դեմ են առաջարկված օրինագծին, նշելով, որ այս բարեփոխումը կնպաստի պետական ծառայության որակի վատթարացմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց