Անգլիայում հայտանբերել են «Թութանհամոնի բրիտանական դամբարանը»
Անգլիայի Էսսեքս կոմսությունում թագավորական գերեզման է հայտնաբերվել, որը գիտնականներն ըստ նշանակության արդեն «Թութանհամոնի բրիտանական դամբարան» են անվանել, հաղորդում է BBC-ն:
2003 թվականին բանվորները պատահմամբ բացել էին գերեզմանը ճանապարհային աշխատանքների ժամանակ, որոնք ընթանում էին Պրիթլեվել շրջանում՝ փաբի եւ սուպերմարկետի միջեւ:
Երբ գործին միացել էր Լոնդոնի հնագիտության թանգարանից (Mola) հնագետների խումբը, նրանք զարմանքով հայտնաբերել էին 4 քառ մ չափով եւ 1.5 մ խորությամբ ամբողջությամբ պահպանված թաղման խցիկ, որտեղ մոտ 40 հազվագյուտ արտեֆակտ էր գտնվում:
Մարդկային մնացորդներից այնտեղ հայտնաբերվել էին միայն ատամի էմալից մասեր, որն ըստ փորձագետների պատկանել է 6-րդ դարում ապրող անգլոսաքսոնական արքայազնին:
Գիտնականները նշում են, որ սա անգլոսաքսոնական թագավորական ներկայացուցչի ամենահին քրիստոնեական գերեզմանն է:
Հազվագյոևտ արտեֆակտների թվում հին երաժշտական գործիք է՝ քնարը եւ փայտյա զարդատուփը, որը Բրիտանիայում անգլոսաքսոնական շրջանի փայտյա զարդանկարի միակ օրինակն է:
Հնագետները կարծում են, որ այդ բոլոր իրերը դամբարանում դրվել են թաղման ծեսից հետո, իսկ դա վկայում է այն մասին, որ այդտեղ թաղված է եղել թագավորության ներկայացուցիչ:
Սկզբում ենթադրվում էր, որ այն սաքսոնական Էսսեքս Սիբերտ թագավորի համար մոտավորապես 604-616 թվականներին կառուցված դամբարան է, սակայն ռադիոածխածնային անալիզը եւ այլ թեստեր ցույց են տվել, որ դրա կառուցման ժամանակը 575 եւ 605 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում է՝ այսինքն Սիբերտի մահից 11 տարի առաջ:
Այժմ՝ 15 տարվա մանրակրկիտ հետազոտություններից հետո, հնագետներն ասում են, որ դա, ամենայն հավանականությամբ Սիբերտի եղբոր՝ Սաքսի գերեզմանն է:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել