Զիմբաբվեի նախկին նախագահի գյուղտեխնիկան եւ լիմուզինը աճուրդի կդնեն՝ պարտքերը մարելու համար
Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի կաթի ֆերմայի գյուղատնտեսական տրակտորները, պիկապները եւ կոմբայնները կվաճառեն աճուրդում, որպեսզի մարեն պարտքերը՝ հայտնում է AFP-ը։
Մուգաբեն, որը Զիմբաբվեն ղեկավարել է 37 տարի, ունի մի քանի ֆերմա՝ չնայած օրենքներին, որոնց համաձայն՝ մասնավոր անձը կարող է միայն մեկ ֆերմա ունենալ։
Մուգաբեն տապալվել էր 2017թ․ տեղի ունեցած զինվորական կարճատեւ հեղաշրջման հետեւանքով։
Մուգաբեն եւ նրա կինը՝ Գրեյսը, մեղադրվել են նրանում, որ մանր հողատերերին ստիպել են լքել հողը, որպեսզի ստեղծեն Գուշունգո կալվածքը՝ Մազովում, որտեղ զույգը ստեղծել է եկամտաբեր ֆերմերային բիզնես։
Աճուրդի հանված ավելի քան 40 ավտոմեքենաներից չորսը Toyota Hilux պիկապ է, երեքը ձիեր տեղափոխող Scania բեռնատարներ եւ C-դասի Mercedes-Benz լիմուզին։
Վաճառվում են նաեւ Massey Ferguson տրակտորներ, 13 մոտոցիկլետ եւ գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ չորս կոմբայն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց