Բրազիլիայի նախկին նախագահը հանձնվել է ոստիկաններին
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը ժամանել է Սան Պաուլուի դաշնային ոստիկանության շտաբ, այն բանից հետո, երբ դատարանը կրկին նրա նկատմամբ կալանանքի որոշում է կայացրել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Globo» հեռուստաալիքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռիո դե Ժանեյրոյի դաշնային դատարանը չորեքշաբթի որոշում էր կայացրել, որ կոռուպցիոն գործով անցնող Թեմերը նախաքննության ընթացքում պետք է կալանքի տակ գտնվի:
Նշվում, որ այժմ Միշել Թեմերը սպասում է իր հետագա գտնվելու վայրի հետ կապված ոստիկանության որոշմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 21-ին Սան Պաուլուում ձերբակալվել էր Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թիմերը, որը մեղադրվում էր կոռուպցիոն գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Ձերբակալումից չորս օր անց, սակայն, դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել: Մի քանի օր անց նրան կրկին մեղադրանք էր առաջադրվել Ռիո դե Ժանեյրոյի ափին գտնվող Angra ատոմակայանի հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալի գործով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց