Գուաիդոն կոչ է արել վենեսուելացիներին չհեռանալ փողոցներից
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կոչ է արել Բոլիվարյան Հանրապետության քաղաքացիներին ցույցի դուրս գալ շաբաթ՝ մայիսի 11-ին: Այդ մասին նա հայտարարել է Կարակասում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
«Վախը չի ստիպի մեզ հեռանալ փողոցներից, շաբաթ մենք վերադառնում ենք հանրահավաքային պայքարի ամբողջ հանրապետության տարածքում: Մենք պետք է դա անենք ոչ միայն խորհրդարանը, այլև մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Գուաիդոն:
Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ երկրի իշխանությունները փորձում են «ապամոնտաժել ազգային խորհրդարանը», բայց, ըստ նրա, ռեժիմի յուրաքանչյուր հարձակում վենեսուելացի ժողովրդին ավելի ուժեղ է դարձնում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վենեսուելայի խորհրդարանը, որը ղեկավարում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները, հաղորդել էր առաջին փոխնախագահ Էդգար Սամբրանոյի ձերբակալության մասին: Գուաիդոն չի բացառել, որ նրան կարող էին առևանգել երկրի հատուկ ծառայությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց