BBC-ն աշխատանքից հեռացրել է հեռուստահաղորդավարին՝ Հարիի և Մեգան Մարքլի որդուն վիրավորելու համար
BBC ընկերությունն աշխատանքից հեռացրել է հեռուստահաղորդավար Դենի Բեյքերին թվիթերյան լուսանկարի համար, որում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը պատկերված է եղել շիմպանզեի տեսքով, հաղորդում է РЕН ТВ-ն:
«Ինձ հենց նոր հեռացրին BBC Radio 5 Live-ից»,- հայտնել է Բեյքերը սոցցանցում:
Մեծ Բրիտանիայում լայն արձագանք էր գտել մարդու հագուստով շիմպանզեի ձեռքից բռնած զույգի սև-սպիտակ լուսանկարը, որը վերնագրված էր. «Թագավորական նորածինը լքում է հիվանդանոցը»: Սկանդալից հետո Բեյքերը ներողություն էր խնդրել և հեռացրել լուսանկարը:
BBC-ն առայժմ պաշտոնապես չի հաստատել հեռուստահաղորդավարին հեռացնելու մասին լուրը:
Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդին լույս աշխարհ էր եկել մայիսի 6-ին: Նրան անվանակոչել են Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինդսոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց