«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր (լուսանկար)
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Հաղթանակի օրն այցելել է իր պապի շիրիմին, և կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր:
«Այսօր այցելեցի պապիս՝ Սեմյոն Իվանովիչ Զելենսկիի շիրիմին: Նա անցել է ամբողջ պատերազմի միջով և իմ հուշերում միշտ այն հերոսներից է մնացել, որոնք Ուկրաինան պաշտպանել են նացիստներից: Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում վետերաններին, մեր տատիկներին ու պապիկներին: Մենք պետք է նրանց ամեն օր երախտագիտություն հայտնենք»,- գրել է նորընտիր նախագահը
Նրա խոսքով՝ Մայիսի 9-ը «մեր Գոհաբանության օրն է»:
«Երախտագիտություն այն բանի համար, որ նացիզմի անմարդկային գաղափարախոսությունն ընդմիշտ անցյալում է, երախտագիտություն այն մարդկանց, որոնք պայքարել են նացիզմի դեմ և հաղթել, կամ պարզապես պետք է երախտապարտ լինենք ծնվելու և ապրելու հնարավորության համար»,- նշել է Զելենսկին:
Նա հավելել է, որ Երկրորդ աշխարհամարտն անդրադարձել է յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի վրա, և որ ուկրաինացիների ներդրումը հաղթանակի մեջ հսկայական է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց