Ճապոնիայում ծառայողներին թույլատրել են աշխատանքի ներկայանալ առաց փողկապների
Ճապոնիայում մեկ շաբաթ ուշացումով է սկսվել Cool biz արշավը. կայուն տաք եղանակի հաստատվելու կապակցությամբ ծառայողներին թույլատրված է աշխատանքի ներկայանալ առաց փողկապների: Դա թույլ է տալիս նույնիսկ մայիսյան շոգ օրերին ձեռնպահ մնալ օդորակիչների օգտագործումից:
Ինչպես միշտ, օրինակ են ցույց տալիս շրջակա միջավայրի աշխատակիցները. նրանք եկել են ոչ միայն առանց փողկապների, այլեւ, չնայած Տոկիոյի հով եղանակին, կարճ թեւքերով մարզաշապիկներով եւ օկինավյան բլուզներով՝ բուսական զարդանախշերով:
Հագուստի թեթեւացված ձեւի ներդրման Сool biz (կրճատված cool business-ից) համազգային արշավը երկրում անցկացվում է 2005 թվականից: Դրա նպատակն է ջերմոցային էֆեկտի դեմ պայքարն օդորակիչների բեռնվածության նվազեցման հաշվին, որոնք միացնում են 28 աստիճանի աշխատանքի ռեժիմով կամ ընդհանրապես անջատում են:
Դրա համար ծառայողներին թույլատրված է աշխատանքի գալ ավելի թեթեւ հագուստով: Սկզբնապես արշավը տեւում էր հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Բայց 2011 թվականից, երբ Ճապոնիան սկսեց էլեկտրաէներգիան խնայել մարտի 11-ի երկրաշարժի եւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո բոլոր ատոմային կայանների շարքից դուրս գալու պատճառով, արշավն սկսեցին անցկացնել մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Սակայն այս տարվանից որոշվել է արշավն ավարտել սեպտեմբերի վերջին, քանի որ աշնան երկրորդ ամսին իսկական շոգ օրեր քիչ են լինում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց