Միջուկային համաձայնագրից հրաժարվելու դեպքում Իրանը կբախվի հետեւանքների հետ․ Լոնդոն
Միջուկային համաձայնագրից հրաժարվելու դեպքում Իրանը կբախվի հետեւանքների հետ։ Այս մասին հայտարարել է ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների հարցով բրիտանացի նախարար Մարկ Ֆիլդը՝ հայտնում է Reuters-ը։
«Թեհրանի այսօրվա հայտարարությունը անցանկալի քայլ է»,- ասել է նա։ «Այս փուլում մենք չենք խոսում կրկնակի պատժամիջոցներ սահմանելու մասին, սակայն անհրաժեշտ է հիշել, որ դրանք չեղարկվել են միջուկային սահմանափակումների դիմաց։ Եթե Իրանը դադարեցնի կատարել իր միջուկային պարտավորությունները, հետեւանքներ, իհարկե, կլինեն»,- ասել է Ֆիլդը։
Ավելի վաղ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի միջուկային համաձայնագրով իր որոշ պարտավորությունների կատարումը։ Իրանը այլեւս չի պահպանի սահմանափակումները, որոնք համաձայնագրով դրված են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահեստավորման վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց