Վաշինգտոնը ուժով կպատասխանի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա Իրանի հարձակմանը․ Բրայան Հուկ
Վաշինգտոնը ուժով կպատասխանի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա Իրանի հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա, քանի դեռ նա չի փոխել իր վարքագիծը, մասնավորապես՝ խոսքը Թեհրանի արտաքին քաղաքականության մասին է։ Ընդ որում, նա հայտարարել է, որ միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը դադարեցնելու Իրանի որոշումը հակասում է «միջազգային նորմերին»։
Ավելի վաղ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի միջուկային համաձայնագրով իր որոշ պարտավորությունների կատարումը։ Իրանը այլեւս չի պահպանի սահմանափակումները, որոնք համաձայնագրով դրված են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահեստավորման վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց