Չինաստանում չեն վախենում ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմից
Չինաստանը վստահ է, որ կհաղթահարի դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ ամերիկյան վարչակազմի՝ չինական արտահանման ապրանքների տուրքերի բարձրացման նոր քայլերով պայմանավորված, գրում է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի օրգան «Ժենմին ժիբաոն»։
«Չինաստանը լրիվ պատրաստ է, որպեսզի հաղթահարի հնարավոր բոլոր դժվարություններն ու մարտահրավերները Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական եւ առեւտրային խորհրդատվությունների գործընթացում, ուստի Չինաստանը միշտ ի վիճակի է եղել պահպանել ինքնատիրապետումը»,- ասվում է պարբերականի մեկնաբանությունում, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Սինհուա» գործակալությունը սեփական մեկնաբանության մեջ ԱՄՆ գործողություններն անվանել է «ափսոսանքի արժանի»՝ նշելով, որ Չինաստանը պատրաստ է շարունակել առեւտրային պատերազմը։ «Ինչ վերաբերում է չին-ամերիկյան առեւտրային պատերազմին, ապա Չինաստանը միշտ դրան դեմ է եղել, բայց չի վախենում պայքարելուց եւ կպայքարի, երբ դա անհրաժեշտ լինի»,- ընդգծել է «Սինհուան»։
Այնուամենայնիվ, գործակալությունը նշել է, որ բանակցությունները հակասությունների կարգավորման լավագույն միջոցն են։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր Չինաստանի առեւտրի նախարարությունը, Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն մայիսի 9-10-ին կայցելի Վաշինգտոն երկկողմ բանակցությունների 11-րդ ռաունդի անցկացման համար։ Լյու Հեն բանակցություններում չինական պատվիրակության ղեկավարն է։
Այցը տեղի կունենա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը ուրբաթ հայտարարել է 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների տուրքերը 10 տոկոսից 25-ի բարձրացնելու մասին՝ կապված այն բանի հետ, որ Չինաստանը պահանջում է վերանայել նախկին պայմանավորվածությունները։
«Վերջին շաբաթվա ընթացքում կամ մոտավորապես այդ ժամանակ մենք նկատել ենք Չինաստանի կողմից պարտավորությունների էրոզիա, ես կասեի՝ նահանջ պարտավորություններից, որոնք արդեն ընդունվել են եւ ամրագրվել որպես պայմանավորվածություններ»,- ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը։
Ավելի վաղ տուրքերը բարձրացնելու որոշման մասին խոսել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա կիրակի Թվիթերի միկրոբլոգում գրել է. «Չինաստանի հետ առեւտրային գործարքը շարունակվում է, բայց շատ դանդաղ, քանի որ նրանք փորձում են նորից պայմանավորվել։ Ո՛չ»։
Նա նաեւ նախազգուշացրել է առաջիկայում հնարավոր 25 տոկոսանոց սակագներ մտցնելու մասին ԱՄՆ չինական ամբողջ արտահանման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց